Ստամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվել
МеждународноеՍտամբուլի Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում դանակով հարձակում է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Hürriyet թերթը։
Հաղորդվում է, որ 15-ամյա աշակերտուհին դանակահարել է 10-13 տարեկան ութ երեխայի։ Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինն ավելի ուշ հայտնել է, որ աշակերտներից մեկը մահացել է։
Տուժածներից յոթը հիվանդանոցում են, նրանցից հինգը թեթև վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացրել է 15-ամյա աղջիկ, որը սովորում է մեկ այլ դպրոցի 10-րդ դասարանում։
Նա դպրոցի շենք է մտել դպրոցական համազգեստով և իր հետ տնից բերած դանակով։
Անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։ Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է։
Հետևեք մեզ՝ այստեղ