Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը
ОбществоԷրեբունի 20/52 հասցեում նորացված ձևաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ և արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։
Կենտրոնում հասանելի են Ucom-ի բոլոր ծառայությունները և տեխնոլոգիական լուծումները՝ շարժական և ֆիքսված կապ, հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ, սմարթֆոններ և այլ խելացի սարքեր։ Այցելուները կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայություններ և ծանոթանալ ընկերության ընթացիկ առաջարկներին։
«Մեր սպասարկման կենտրոնները Ucom-ի և բաժանորդների ամենօրյա շփման կարևոր կետերից են, և մեզ համար էական է, որ այդ շփումը լինի հնարավորինս պարզ, հարմարավետ և որակյալ։ Էրեբունու նորացված կենտրոնում ստեղծել ենք միջավայր, որտեղ հաճախորդները կարող են մեկ վայրում ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունն ու օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Վերաբացման առթիվ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ, Էրեբունի 20/52 հասցեի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից 7-ը, ցանկացած սմարթֆոն գնող հաճախորդ կստանա Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։
Էրեբունու նորացված սրահը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոնների ցանցի մաս է։ Ընկերությունը շարունակում է արդիականացնել կենտրոնները՝ նպատակ ունենալով բաժանորդների համար ապահովել հարմարավետ միջավայր, ծառայությունների հասանելիություն և որակյալ սպասարկում։