Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։
Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ