Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
ПолитикаՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման հնարավորությունը, սակայն դրա վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում, և կողմերը նշել են, որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է գնահատել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքները։ Նա շարունակում է բանակցությունները ամերիկացի գործընկերների հետ՝ կենտրոնանալով տնտեսական համագործակցության հնարավորությունների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ