Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
СпортԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին առաջին մեդալն է նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ազալյա Ամինևային՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Եզրափակչում Ամինևան մենամարտելու է Լուկա Համորիի (Հունգարիա) հետ:
Երիտասարդների Եվրոպայի եռակի չեմպիոն Քոչարյանի համար սա մեծահասակների առաջնության առաջին մեդալն է:
Հետևեք մեզ՝ այստեղ