Русский
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек Путин заявил, что планирует рассказать Пашиняну о результатах переговоров в Баку Пятеро пострадавших в ДТП в Ереване с участием автобуса маршрута N36 граждан продолжают лечиться больнице 

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Политика

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք ապրում ենք մեր ազգի համար ամենածանր ժամանակաշրջանը՝ պատերազմ և խայտառակ կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և վիրավորներ, ջախջախված ճակատագրեր և սգացող ընտանիքներ, ում հետ այդ ցավը կիսում ենք նաև մենք և մեր ամբողջ հայ ազգը։ Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում խորը քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի՝

հասարակության մեջ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման,

սև-սպիտակի բաժանման,

ոչ պրոֆեսիոնալ կառավարման,

երկար տարիների անվերջ բացթողումների,

համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։

Հավատացնում եմ ձեզ, որ բացասական երևույթների ցանկը կարող եմ դեռ շատ երկար թվարկել։ Ե՞վ․․․ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող, ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով միլիոնատեր դարձած ստահակները։ Մենք այլևս չունենք ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ դրա իրավունքը։

Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական, և այդ հրամայականը ունի մեկ անուն՝ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուրեք։ Սիրելի՛ հայեր, մենք միայն դրան ենք արժանի, և միասին դա իրականացնելու ենք։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մի քանի շատ պարզ գործողություններ։ Մենք պետք է մեր հայրենիքում վերականգնենք միասնականության, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Պետք է այլևս թույլ չտանք օտար ուժերին պառակտել մեզ։ Պետք է վերաիմաստավորենք ազգային և հոգևոր արժեքները և մեր սերը Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և մասնագիտությամբ՝ իր լուման ներդնելով երկրի զարգացման մեջ։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե՛, առաջնայինը՝ Ռուսաստանի Դաշնության։

Մենք միասին բացելու ենք մեր երկրի պատմության նոր էջը, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով և հաջողություններով, որտեղ մենք միասին ենք կերտելու մեր ժողովրդի բարեկեցությունը և միասին ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում տիրող ծանր իրավիճակը և այն միահամուռ ուժերով դեպի դրականը փոխելու իմ բացարձակ համոզվածությունը ինձ ուղղորդել են ինձ համար չափազանց կարևոր և պատասխանատու այս որոշման կայացմանը։ Այն է՝ ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, ովքեր մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել, և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը։ Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար։ Մենք մեր թիմով անելու ենք ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի մեր ժողովուրդը ապրի ավելի լավ։ Բայց մենք դա անելու ենք ձեզ հետ միասին, որովհետև գործնականում կարող ենք իրական հաջողություն գրանցել միմիայն համատեղ աշխատանքի և նվիրվածության պայմաններում։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ և ոչ պոպուլյար լինի, դուք դա իմանալու եք մեզանից, և նման բացարձակ փոխվստահության մթնոլորտում մենք միասին ենք հաղթահարելու ամենադժվար փորձությունները։ Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու մեր հայրենիքի զարգացման գործընթացում։

Հենց սա՛ է մեր հաջողության ամենակարևոր երաշխիքներից մեկը։ Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ հետ կիսվեցի մեր թիմի որոշ ծրագրային դրույթներով և տեսլականով, բայց ամբողջական ծրագիրը մենք մշակելու ենք ձեզ հետ միասին՝ մեր մարզային և համայնքային այցելությունների ժամանակ։ Այս մոտեցումը առաջին անգամ է կիրառվելու ՀՀ֊ում, և համոզված եմ, որ մենք միասին դեռ շատ նորարարություններ ենք անելու մեր երկրում։ Եվ ուրեմն, եկեք խոսքից անցնենք գործի։

Ի զե՛ն, սիրելի՛ ժողովուրդ, և Աստված բոլորիս պահապան։

Արտակ Թովմասյան

И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануБайден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииКак не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами