Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ
СпортԼատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն Ազգերի լիգայի մեկնարկից առաջ խոսել է խիտ խաղացանկի մասին։ Լատվիացիները կարճ ժամանակում պետք է անցկացնեն չորս հանդիպում։
«Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է։ Դուք գիտեք, որ մեզ համար միշտ դժվար է լինում երկրորդ խաղում պահպանել նույն մակարդակը։ Այժմ կունենանք նաև երրորդ և չորրորդ հանդիպումները։ Դա հեշտ չէ, այդ պատճառով յուրաքանչյուր դիրքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ տարբերակ», – հայտարարել է մարզիչը։
Նիկոլատոն չի նշել կոնկրետ միավորների քանակ, որը կցանկանար վաստակել չորս հանդիպումներում։ Նրա խոսքերով՝ թիմի խնդիրն է յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար։
Մարզիչը խոստովանել է, որ կարոտել է հաղթանակներին և թիմից արդյունք է ակնկալում՝ ընդգծելով, որ միայն քրտնաջան աշխատանքն այլևս բավարար չէ։
Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ Երևանում։
Հետևեք մեզ՝ այստեղ