Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
МеждународноеՀաագայում ծայրահեղ աջերի բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nu.nl-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հաագայի «Մալիվելդ» զբոսայգում՝ մասնակցելու ծայրահեղ աջերի կազմակերպած ցույցին։ Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են Նիդեռլանդների իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության դեմ։ Նրանք հնչեցրել են ռասիստական կարգախոսներ։
Ցույցի ընթացքում ցուցարարները դիմել են բռնության, հրահրել անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ նետել։ Դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։
Հետևեք մեզ՝ այստեղ