Ադրբեջանի Ուդիները Դադիվանքում պատարագ են մատուցել(տեսանյութ)
Ադրբեջանում բնակվող Ուդիները Դադիվանքում պատարագ են մատուցել:
Նշենք, որ Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի մշակույթը: Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ուստի և նրանց անտրոպոնիմիկան (ազգանունններ, անունններ, հայրանունններ) նույնական է հայերի հետ (հայկական են):
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր: Նրանց էթնիկ ինքնության կարեւորագույն դրսեւորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր:
Ազգությամբ ուդի էին հայ գեներալ Մովսես Սիլիկյանը, հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը` Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն: