Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան
Политикаիր տելեգրամյան ալիքում գրում է․
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այսօր այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցը մաս է կազմում սեպտեմբերի 11–12-ին կազմակերպված երկօրյա շրջայցի․ երեկ նրանց տարել էին նաև Ստեփանակերտ և Շուշի, իսկ այսօր՝ Մարտակերտի շրջան և Քարվաճառ։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացրել է Գանձասարն ու Դադիվանքը՝ պնդելով, թե դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են։
Գանձասարում Հաջիևը նաև իբր հայկական պատմության մասին հաստափոր գրքեր է ներկայացրել՝ ցուցադրաբար թերթելով դրանց դատարկ էջերը։ Այդ էժանագին քարոզչական տեսարանն ուղեկցվել է ներկաների ծիծաղով։
Այս փաստի կապակցությամբ ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի նախարարի հստակ արձագանքը։ Միաժամանակ պահանջում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն մեր եվրոպացի գործընկերներին ու համապատասխան եվրոպական կառույցներին դիվանագիտական նոտա հղի։
Ամենայն հարգանքով, բայց անթույլատրելի եմ համարում, որ միջազգային տարբեր կառույցներ և պետություններ ներկայացնող դիվանագետներն այցելում են էթնիկ զտման հետևանքով հայաթափված Արցախ, որի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս ադրբեջանական բանտերում պահվում են պատանդի կարգավիճակում, և այդ հարցերը բարձրացնելու փոխարեն մեծ ուշադրությամբ լսում են Հաջիևի հնչեցրած կեղծիքներն ու ծիծաղում նրա էժանագին կատակների վրա։