Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ОбществоԿոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Տեղաբաշխվել են 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։
Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացման և հետագա աճի խթանմանը միտված ծրագրերին:
Կոնվերս Բանկում փաստել են, որ Բանկի ներդրումային առաջարկները պահանջարկ են վայելում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ ներդրողների կողմից, ինչն ազդակ է շարունակելու հանդես գալ նոր թողարկումներով:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: