Հիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա Կոստանյան
ПолитикаԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դե հա, սրանք միշտ հերքելով հերքում են, ոնց որ Շուշիի ու Հադրութի անկումն էին հերքում, գնում ֆեյք կամ մոտիկ տեղերում նկարվում, ասում էին՝ տեսեք, ստեղ ենք, ու ոչ մի բան չի կատարվում (Արծրուն Հովհաննիսյան), իսկ հետո պարզվում էր գրավել են՝ «բանավոր» համաձայնությամբ։
Նույնը Հայաստանի ցանկացած գրավված տարածքի հետ, նույնը նաև Տիգրանաշենի վերաբերյալ,երբ Հոխիկյանը սկսեց խոսել, որ ջրամատակարարման խնդիր կա 2019-ից, չեն լուծում, իսկ կարո՞ղ ա միտումնավոր, ճանապարհի 5կմ-ը չեն ասֆալտում, էլի հերքելով հերքում էին, հետո եկան ասֆալտեցին, ասեցին՝ տեսեք արել ենք, իսկ դուք ասում եք հանձնելու ենք, հիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք։