Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանական բանակի ստորաբաժանումներն օգնում են մարելու Բելգիայի «Հոհես Վեն» արգելոցում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին։ Գերմանիայի զինված ուժերը տեղակայել են NH-90 մակնիշի ուղղաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Wellen, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
Գործողությունը մեկնարկել է այսօր և նախատեսված է այն շարունակել ևս յոթ օր։ Վերջին օրերին Գերմանիայի բանակն արդեն իսկ մասնակցել է երկրի արևմուտքում՝ Հյուրտգենվալդի մերձակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։
Բելգիայի սահմանի մոտ գտնվող գերմանական Մոնշաու քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանց-Կարլ Բոդենը հայտնել է, որ վաղը լուսաբացից հետո հրդեհաշիջման գործողությունները կրկին կակտիվացվեն։ Նրա խոսքով՝ ներկայումս դեպի Գերմանիա հրդեհի տարածման վտանգ չկա։ Գիշերվա ընթացքում հրդեհը չի տարածվել դեպի սահմանը, իսկ առավոտյան թեթև անձրև է սկսվել։
Երեկ Մոնշաուի որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ ուժեղ ծխի պատճառով։ Տարհանման հրամանը վերաբերել է 17 տան։ Տարհանվել է 30 մարդ, և նրանցից գրեթե բոլորը ժամանակավոր կացություն են գտել հարազատների ու ընկերների տներում։
Հետևեք մեզ՝ այստեղ