Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի մասնակից 33 քաղաքացու: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 33 քաղաքացի բերման է ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: