Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը, 1900-ից ավելի մարդ մահացել է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից։
Նշվում է, որ ըստ աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարության՝ ԿԴՀ-ում էբոլայի տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 4209-ի, այդ թվում՝ 1916-ը՝ մահվան ելքով։
Համաճարակն ընդգրկել է հինգ նահանգի արդեն 53 բժշկական շրջան. գլխավոր էպիկենտրոնը մնում է Իտուրի նահանգը (ընդհանուր դեպքերի թվի 86,5%-ը)։
Օգոստոսի 10-ին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Ջանաբին հայտարարել է, որ համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «վատ», և կոչ է արել ուժեղացնել աշխատանքը՝ ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության մասին բնակչությանը տեղեկացնելու հարցում։
Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Կոնգոյում և Ուգանդայում էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է արտակարգ և մյուս երկրների համար վտանգ ներկայացնող։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։
Հետևեք մեզ՝ այստեղ