Խաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքին
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր դիրքորոշումն է հայտնել Աշխարհի առաջնության և այլ խոշոր մրցաշարերի անցկացման կոմերցիոն իրավունքների բաժնեմասերը մասնավոր կառույցներին վաճառելու ՖԻՖԱ-ի ծրագրերի վերաբերյալ, հայտնում է armsport.am-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը միաձայն դեմ էին արտահայտվել սպասվող բարեփոխումներին: Այս կազմակերպությունների անդամ երկրները սպառնացել են բոյկոտել միջազգային մրցաշարերը, եթե ՖԻՖԱ-ի նորամուծությունները վերջնական հաստատում ստանան:
«Ֆուտբոլը մարդկանց համար է։ Այն չպետք է գտնվի մասնավոր ձեռքերում։ Հուսով եմ՝ դա տեղի չի ունենա, և մենք կպահպանենք խաղն այնքան գրավիչ ու իսկական, ինչպիսին բոլորս այն սիրել ենք և սիրում ենք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցիալական ցանցում:
Հավելենք, որ Աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի ազգային հավաքականն է։
Հետևեք մեզ՝ այստեղ