Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել Սոթքի հանքի տարածքում, ընդ որում, մեկը անմիջապես հանքի եզրագծով. ԳՇ պետի տեղակալ
Դիմել են մեզ, որ այդպիսի բան են ցանկանում անել, բայց ադրբեջանական կողմի հետ ունեն համաձայնություն, թե ոչ, այդ հարցը Հայաստանի իրավասությունից դուրս է. այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տարօրինակ չէ՞, որ մասնավոր ընկերությունը ինքուրույնաբար որոշեց և Ադրբեջանի տարածքում անցակետ պատրաստեց, Հայաստանի իշխանութունները նախօրոք չգիտեի՞ն, որ դա Ադրբեջանի տարածք է:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է մի ընկերություն մի տարածքի պահպանությունը վերցնի իր վրա, չէ՞ որ Հայաստանը չի պատկանում մասնավոր ընկերությանը, Հայաստանը պատկանում է ՀՀ քաղաքացուն, Տիրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն ընկերություն իր տարածքի պահպանությամբ է զբաղվում. «Դուք միջազգային քանի այդպիսի դեպք գիտեք, սա եզակի դեպք էր, հիմա այսպես է ստացվել»:
Հարցին, թե ադրբեջանական կողմից մտե՞լ են ներկայացուցիչներ Սոթքի հանքի տարածք, պատասխանեց. «Այո երեք դիրք են տեղադրել, այդ տարածքում, ընդ որում, մեկը անմիջապես հանքի եզրագծով»: