Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պապ թագավորի, Սարյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Հետևեք մեզ՝ այստեղ