Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դատական մարմինների հետ համագործակցել կազմակերպված կորուպցիայի դեմ պայքարում և ազգային անվտանգության ամրապնդման գործում, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Դատական իշխանության շաբաթվա առթիվ դատական համակարգի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի Էջեիին հղված ուղերձում բարձրագույն զինվորական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը «լիովին պատրաստ են փոխգործակցության՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, կազմակերպված սպառնալիքներին ու կորուպցիային հակազդելու, ինչպես նաև երկրի երկարաժամկետ անվտանգության և ազգային կայունության ամրապնդման գործում»։
Աբդոլլահին նաև հարգանքի տուրք է մատուցել 1981 թվականի հունիսի 28-ին Թեհրանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի հետևանքով զոհվել էին նաև այաթոլլա Մոհամմադ Հոսեյնի Բեհեշթին և 72 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա այդ հարձակումն անվանել է շրջադարձային կետ Իսլամական հեղափոխության պատմության մեջ և արդարության ու օրենքի գերակայության համար անձնազոհության խորհրդանիշ։
Իրանցի գեներալը նաև բարձր է գնահատել արդարադատության ապահովման, քաղաքացիների օրինական իրավունքների պաշտպանության, հանրային վստահության ամրապնդման և ազգային անվտանգության պահպանման գործում դատական համակարգի դերը։
Աբդոլլահիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ ուղղված «բարդ հիբրիդային, կոգնիտիվ, տնտեսական և տեղեկատվական պատերազմի» պայմաններում դատական իշխանությունը ռազմավարական դեր է խաղում կորուպցիայի դեմ պայքարում, օրենքի կիրարկման ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ազգային համախմբվածության ամրապնդման գործում։
Նա ընդգծել է, որ արդարության հասնելը մնում է Իսլամական հեղափոխության հիմնարար նպատակներից մեկը և նպաստում է սոցիալական կապիտալի, ազգային միասնության ու ինստիտուցիոնալ արդյունավետության հզորացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ