Վրդովված ժողովրդի՝ Կառավարության շենք ներխուժելու օրը, ոստիկաններն անգամ շնորհակալություն են հայտնել ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանին՝ ավերածությունները կանխելու և ժողովրդին հանդարտացնելու համար
ПолитикаԱյսօր օրերին, արդեն երկուսուկես տարի երկիրը թուլացրած ու խարխլած, «իմքայլական» պատգամավորները իրենց Նիկոլ տիրակալի՝ հողերը նվիրատվություն անելու խայտառակ քայլից հետո վերջին ճիգերն են գործադրում կեղծ տեղեկություններ տարածելով: Նման անհեթեթ հայտարարություններ անելիս, սրանք մոռանում են, որ միևնույն է դավաճանի պիտակը ճակատներին հավերժ մնալու է և ժողովուրդը երբեք չի ներելու դավաճանին: Իսկ այսօր հրապարակվում է մի տեսանյութ, որտեղ հավաքաված ամբոխում ներկա է եղել նաև ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ում անունը շահարկում են ջարդարարների շարքերում: Անզեն աչքով էլ տեսանյութում երևում է, որ ԲՀԿ-ական պատգամավորը, ընդամենը իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով, փորձել է կանխել պետական գույքը վնասողներին: Արդեն պարզ է՝ ինչ մանիպուլատիվ հնարքների են դիմում իշխանականները՝ վարկաբեկելով մարդկանց անունները: Ի գիտություն նման հիմարություն հնչեցրած Լենա Նազարյանին, ԱԺ-ում ներխուժել են ԲՀԿ-ական պատգամավորների սենյակներ և վնասել այնտեղի գույքը ևս: Իսկ դուք այդ օրը ներկա լինելու և վիճակը շտկել փորձ կատարելու փոխարեն, բոլորդ պատսպարվել էիք ձեր տաքուկ թաքստոցներում, ձեր հեռախոսները անջատած, երևի հպարտանում էիք ձեր դավաճանական քայլով: