Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
ВидеоՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։