Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Спорт«Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որ անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին Լոս Անջելեսում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ամերիկացի դերասան Թոմ Քրուզը և Վիկտորիա Բեքհեմը, ով նախկին ֆուտբոլիստի կինն է և Spice Girls խմբի նախկին անդամը: