2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն Մարուքյան
ПолитикаԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքում դրանց առկայությունը նշված չէ։
21/01 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեջ նշված է 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/02 տեղամասում՝ 2 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/14 տեղամասում՝ 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/15 տեղամասում՝ 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/17 տեղամասում՝ 6 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/24 տեղամասում՝ 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/29 տեղամասում՝ 3 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/32 տեղամասում՝ 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
21/33 տեղամասում՝ 3 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։
Նման իրավիճակն ունի համապետական բնույթ, պարզապես մենք ներկայացնում ենք մի շարք տեղամասեր։ Այս օրինակը բավարար է հետևություններ անելու համար։
Մենք չենք պնդում, թե հավաքել ենք անցողիկ ձայներ, բայց պնդում ենք, որ հավաքել ենք այնքան ձայն, որը բավարար կլիներ պետական բյուջեից «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ֆինանսավորում ստանալու համար։
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր կուսակցությունը չունենա նաև այդ հնարավորությունը։
Նախ՝ ամեն ինչ արել է, որպեսզի Հ1-ով մեր դեմ իրականացվի հակաքարոզչություն, երեք տարի մեզ եթեր չտան, հետո էլ ամեն ինչ արել է, որպեսզի մեր ստացած ձայները մեր անվան դիմաց չգրվեն։
Սա եք դուք՝ ընտրակեղծարարներ։