Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ЭкономикаՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։