Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ հակամարտության նոր սրման ֆոնին, հաղորդում է իսրայելական Channel 12-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Նեթանյահուն և Թրամփը զրուցել են», – հաղորդել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ իսրայելցի զինվորականները այժմ սպասում են քաղաքական ղեկավարության հրահանգներին հաջորդ քայլերի վերաբերյալ։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը ձգտում են անհապաղ հրադադարի, սակայն նրանց խանգարում է «անտեղյակությունը կամ հիմարությունը»։
Իրանի ռազմական հրամանատարությունն արդեն հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի վրա հարվածները, սակայն զգուշացնում է, որ Լիբանանում Իսրայելի հետագա հարձակումների դեպքում ավելի ավերիչ հարվածներ կհասցնի։
Հետևեք մեզ՝ այստեղ