Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հայ ընտանիքները զերծ են մնում սովի մատնվելու վտանգից
Общество«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ մշտապես ընդգծել է, որ ամուր ընտանիքն ամուր պետություն և հասարակություն ուենալու հիմքն է: Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, շնորհավորել բոլոր ընտանիքներին և բարեմաղթանքներ հղել, մաղթելով սեր, հարգանք ու համերաշխություն։
Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերը ևս փաստում են, որ ընտանիքների հանդեպ ունեցած մեծագույն հարգանքից ելնելով են ամիսներ շարունակ անխափան կերպով օգնության ծրագրեր իրականացվում, որպեսզի կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ընտանիքները չհայնվեն է՛լ ավելի ծայրահեղ ծանր իրավիճակում: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից տրամադրված օգնության փաթեթների շնորհիվ շատ ընտանիքներ կարողացան զերծ մնալ նաև սովի մատնվելու վտանգից, ինչը կրկին ապացուցում է բարեգործ Գագիկ Ծառուկյանի կողմից հայ ընտանիքների հանդեպ ցուցաբերվող մեծագույն հարգանքը: