Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին
МеждународноеՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով: Այս մասին «Sputnik» ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պատկերացրեք՝ օդանավակայան, սպասասրահ, տրանսֆեր, չվերթի կցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է, ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ։ Եվ ահա, երբ հայտարարվում է վայրէջքը, հանկարծ ուղևորներից մեկը, որը կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է՝ գիտեք, իսկ ինձ պետք չէ ԲՏԲ կետ, ինձ պետք է... դե, հավանաբար, նույնիսկ ավելի մոտ է Գ կետին», - ասել է Զախարովան
Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։
«Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով։ Այ սա նորմալ չէ։ Եթե դու ցանկանում ես հասնել Գ կետ՝ Բ կետի միջով, դա նույնպես հնարավոր է։ Կոչվում է տարանցում։ Բայց դա ունի իր լոգիստիկան։ Երբ դու գրանցվում ես դեպի Բ կետ, դու թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հրաժեշտ տալիս, գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր։ Բայց այն արվել էր։ Ցանկանո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ», - պարզաբանել է նա։
2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք՝ Եվրամիությանը անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Երևանը գիտակցում է հանրապետության՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն երկիրն իր օրակարգը կհամադրի երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։