Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրի
ЭкономикаՀայտնի փաստ է, որ ավանդական արևային վահանակները խախտում են քաղաքային գեղագիտությունը, ինչը հատկապես անհանգստացնող է պատմական քաղաքային թաղամասերում: Կառուցապատողները վաղուց են փորձում ստեղծել վահանակները քողարկելու ընդունելի միջոց, որպեսզի վերականգնվող էներգիան կարողանա օգտագործվել քաղաքային միջավայրում առանց դրանք ճարտարապետական նախագծերից առանձնացնելու: Գերմանիայի գիտնականներն առաջարկել են իրենց սեփական լուծումը՝ փոխառելով գաղափարը... թիթեռներից, գրում է 3dnews.ru–ն։
Այդ միջատների թևերը անգույն են և ստեղծում են նախշեր՝ ընկնող լույսի միջամտության պատճառով: Լույսը բեկվում է թիթեռների թևերի նանոմասշտաբային թեփուկներով ստեղծելով պայծառ և գունագեղ նախշեր: Արևային վահանակի ծածկույթում գունանյութերի բացակայությունը հիմնական պահանջ է, քանի որ դա արևային բջիջների արդյունավետության զգալի կորստից խուսափելու միակ միջոցն է: Գեղեցկությունը, անշուշտ, պահանջում է զոհաբերություն, բայց ավելի լավ է խուսափել դրանից։
Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի (ISE) հետազոտողների կողմից առաջարկված ShadeCut տեխնոլոգիան վահանակի արդյունավետությունը նվազեցնում է ընդամենը 5%-ով, բայց կարող է կիրառվել ցանկացած ժամանակակից արևային վահանակի վրա այն վերածելով սալիկապատ, քարապատ կամ մարմարապատ մակերեսի: Սկզբում վահանակը ցողվում է աշխատանքային նյութով, այնուհետև լազերային կամ ֆրեզերային եղանակով հեռացվում է թողնելով որոշակի շինանյութի բնորոշ նախշը, օրինակ ստեղծելով սալիկապատ նախշ։
«ShadeCut-ով մոդուլները կարող են նմանվել քարի կամ տանիքի կղմինդրի և կատարելապես համադրվել գույների հետ», - բացատրելմ է նախագծի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Մարտին Հենրիխը: Այս լուծումը հարմար է այն կիրառությունների համար, որտեղ սովորական սև վահանակները տեղին չեն, օրինակ շենքերի ճակատների, տանիքին ամրացված տարրերի, պատշգամբի ճաղաշարերի և, ամենակարևորը, պատմական շենքերի վերանորոգման համար, որտեղ խիստ ճարտարապետական կանոնակարգերը հաճախ արգելում են արևային էներգիայի օգտագործումը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]