Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին
ОбществоԱյսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Արծրուն Գ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ բախվել է երկաթե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։