Այսօր լեգենդար Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։
Մարդ, ով իր գիտելիքներով, փորձով և անսահման նվիրվածությամբ կանգնեց մեր հաղթանակների ակունքներում։
1992 թվականի մայիսին նրա ղեկավարությամբ իրականացվեց Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» ռազմագործողությունը, որը մինչ օրս ուսումնասիրվում է որպես համարձակության, ճշգրիտ պլանավորման և ռազմական արվեստի բացառիկ օրինակ։ Թշնամու վերահսկողության տակ գտնվող բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր ռմբակոծվում էր Ստեփանակերտը, ազատագրվեց` փոխելով պատերազմի ընթացքն ու վերականգնելով հաղթանակի հավատը։