Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր
ПолитикаԵրեկ Վանաձորում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքը անցել է սպասվածից զգալիորեն պակաս մասնակցությամբ։ Չնայած իշխանությունների կողմից կիրառված լայն վարչական ռեսուրսին, քաղաքում անցկացված հավաքը, ըստ ականատեսների և տարածվող տեսանյութերի, անցել է կիսադատարկ հրապարակում։
Տեղացիների փոխանցմամբ՝ հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու համար գործի են դրվել տարբեր վարչական լծակներ, ներգրավվել են համայնքային և պետական կառույցների աշխատակիցներ, սակայն անգամ այդ պայմաններում չի հաջողվել ապահովել բազմամարդ հավաք։