Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան
ПолитикаՆիկոլ Փաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այո՛, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և ասելիքի բացակայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ընդդիմադիր, բարձր տոնայնությամբ խոսող լրագրողի հոգեվիճակին: Որևէ ունեցվածք կորցնելու վախ չի կարող համեմատվել հայրենիքը կորցնելու սարսափի հետ: Հայրենիքը երբեք չի կարող լինել այլընտրանքի թեմա: Թող պետականացնի Արարատցեմենտը, բնականաբար, իրավական գործընթացք կսկսենք»,- հայտարարեց Ծառուկյանի մամուլի խոսնակը: