Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձին
ПравоՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձին: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը:
Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է:
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր մայիսի 19-ի երեկոյան։ «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 21։00-ին, Սևանում նույն քաղաքի 24-ամյա բնակիչը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ, ինչի ընթացքում դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքից ժամեր անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։