Ռուսաստանում բնակվող ռինդեցիները 100 հազարական ռուբլի են փոխանցում համայնքի յուրաքանչյուր զոհի ընտանիքին
ОбществоՑավալի իրականություն՝ Հայաստանում հավանաբար չկա շրջան, որը զոհ չունի: Բացառություն չէ նաև Վայոց ձոր մարզի Ռինդ համայնքը, որն արդեն երեք հերոս է տվել՝ Սիսակ Կարապետյան, Հրաչյա Ավետիսյան, Նորայր Մնացականյան: Նորայրն հերոսաբար ընկավ վերջինը՝ 25 օր պայքարելով հանուն հայրենիքի: Նա նաև ամենաերիտաարդն է՝ ընդամենը 20 տարեկան:
Նշենք, որ համայնքի բնակիչներն ամեն ինչ անում են իրենց որդիներին կորցրած ընտանիքներին օգնելու համար: Մասնավորապես՝ Ռուսաստանում ժամանակավոր կամ մշտական բնակվող ռինդեցիները գումար են հավաքում ու ուղարկում զոհվածների ընտանիքներին: Յուրաքանչյուր զոհի ընտանիք ստանում է 100 հազար ռուբլի: Գումար է հավաքվում նաև վիրավորների համար:
Բացի վերոնշյալ օգնությունից, Ռուսաստանում բնակվող ռինդեցիները նաև գումար են փոխանցում համապատասխան հիմնադրամներին: