ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր
МеждународноеԲելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից, ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքի դետոնացիայից հետո երկաթգծի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Յակովլևսկի շրջանում ռելսերից դուրս եկած էլեկտրագնացքն ընթանում էր Ռազումնոյե-Տոմարովկա երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բացակայել է մոտ 2 մետր երկաթգիծ։
Էլեկտրագնացքում եղել է 15 մարդ։ Մեկ կին ստացել է ոտքի պատռված վերք, ինչպես նաև մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ՌԴ ՊՆ սակրավորները։ Արտակարգ պատահարի հանգամանքները ճշտվում են, հավելել է նահանգապետը։