Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող
СпортՖրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող՝ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) վարկածով։
Նա հետ է թողել Վիտինյային, Նունու Մենդեշին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Մեյսոն Գրինվուդին («Մարսել»), Ֆլորիան Տովենին («Լանս»)։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Լավագույն մարզիչ էր ճանաչվել «Լանսի» գլխավոր մարզիչ Պիեր Սաժը։