Ներողություն, որ այսպիսի բաներ եմ գրելու, բայց այլ տարբերակ չկա. Արծրուն Հովհաննիսյանը ստիպված գրառում է արել
ОбществоԵս գիտեմ, որ հիմա պատերազմի ժամանակին բնորոշ գրառում չեմ անում, բայց ստիպված եմ: Ներողություն որ այսպիսի բաներ եմ գրելու բայց այլ տարբերակ չկա: Մի քանի թուրքի ատելություն ավել պակաս բան չի որոշում:
Սա «Հրապարակ»-ի նյութն է իմ մասին:
«Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի...»:
Ուրեմն Ապրիլյան պատերազմի ժամանակ նույն այս թերթը իր աղբյուրների համաձայն իբր ադրբեջանական դիվերսիոն խմբի մասին մի լուր հաղորդեց որի պատճառով մեր զորքերի պլանավորած օպերացիաներից մեկը տապալվեց:
Մնացածը դատեք ինքներդ:
Արծրուն Հովհաննիսյան