Firdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում
ОбществоՀայաստանում կառուցապատման ոլորտը շարունակում է զարգանալ՝ ձևավորելով նոր մրցակցային միջավայր։ Այս գործընթացը ստիպում է ընկերություններին ոչ միայն ավելացնել ծավալները, այլև բարձրացնել որակը, ներդնել նոր գործիքներ և առաջարկել ավելի հուսալի պայմաններ գնորդներին։ Արդյունքում՝ շուկայում աստիճանաբար ձևավորվում են նոր ստանդարտներ։
Այս փոփոխությունների ֆոնին առանձնանում է Firdus Prime Residence բնակելի համալիրը, որը կառուցվում է Երևանի կենտրոնում և ներկայացվում է որպես նոր քաղաքային միջավայր ձևավորելու հավակնոտ նախագիծ։ Այն նախագծված է ոչ միայն որպես բնակելի շենքերի համալիր, այլ որպես ամբողջական քաղաքաշինական լուծում՝ համադրելով բնակելի, կոմերցիոն և հասարակական տարածքները։
Նախագծում մեծ ուշադրություն է դարձվում կյանքի որակին։ Ժամանակակից ճարտարապետական լուծումներ, հարմարավետ բակային տարածքներ, կանաչ գոտիներ և զարգացած ենթակառուցվածք՝ այս ամենը միտված է ձևավորելու նոր մակարդակի քաղաքային միջավայր։ Միաժամանակ ներդրվում են նաև ֆինանսական ժամանակակից գործիքներ՝ գնորդներին առաջարկելով տարաժամկետ վճարման ճկուն պայմաններ։
Հատկանշական է, որ Firdus Prime Residence-ը վերջերս ստացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի Premium դասի նախագծի սերտիֆիկատ։ Սա մասնագիտական գնահատական է, որը տրվում է նախագծի որակի, կառավարման և ընդհանուր մոտեցումների հիման վրա։ Նախագիծը առաջիններից է Հայաստանում, որ արժանացել է նման կարգավիճակի։
Բացի այդ, այստեղ գործում է գնորդների վճարների ապահովագրության համակարգ՝ միջազգային երաշխիքով։ Սա նոր գործիք է հայկական շուկայում, որը նվազեցնում է ռիսկերը և բարձրացնում վստահությունը կառուցապատման ոլորտի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.