Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար. Բաղայի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բնական է, որ նավերի անցման անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մշակենք արձանագրություն կամ որոշակի մեխանիզմ: Մենք քննարկել ենք այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, քննարկել ենք հետագա զարգացման ուղիները երկկողմ համակարգման և համապատասխան միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների միջոցով: Կարծում եմ՝ այս ոլորտում բանակցությունները առաջիկա օրերին կշարունակվեն»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ:
Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին ապրիլի վերջին Օմանի իշխանությունների հետ քննարկել էր Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հարցը:
Հետևեք մեզ՝ այստեղ