Բերձորի ուղղությամբ հայկական կողմը ռազմավարական նշանակության բարձունք է գրավել
ОбществоԱզատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մարտական գործողությունների արդյունքում, Բերձորի ուղղությամբ առաջնագծում հայկական կողմին հաջողվել է գրավել ռազմական նշանակության 1 բարձունք։ Թշնամին թողնելով 12 դի խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Մեր հրետանային դիպուկ կրակով ոչնչացվել է 1 ՀՄՄ և 1 զինվորական բեռնատար։
Բերձորի ուղղությամբ առաջնագծում իրավիճակը ամբողջովին վերահսկվում է մեր կողմից։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»: