Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
ОбществоԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին, հայտարարեց, որ այս պահի դրութամբ չի կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է. «Երբ նախատեսված լինի, կասենք»:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է Ժնևում. «Աշխատանքն առօրյա է այդ առումով՝ և համանախագահների հետ:
Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են 4 կետերի մեջ»: