Մինչև երբ կշարունակվեն անձրևները
ОбществоՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.20C (1990 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.20C (1975 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.50C