Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է
ПолитикаՉորս տարի առաջ, ապրիլի 26-ին, տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն, որը հավերժ ընկած է լինելու Փաշինյանի և նրա թիմի խղճին։ Երիտասարդ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, հետիոտնի համար նախատեսված անցումով էր անցնում, երբ Փաշինյանի ավտոշարասյունը, ահռելի արագությամբ անցնելով, նրան վրաերթի ենթարկեց։ Փաշինյանի շարասյունը դրանից հետո շարունակեց ընթացքը, կանգ չառավ։
Արդյունքում, կինն ու նրա պտուղը մահացան։ 4 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Մեղադրյալի աթոռին միայն վարորդն է, ով նույնպես ազատության մեջ է։ Արդեն 4 տարի շարունակ փաստաբանները շարունակում են բողոքներ ներկայացնել տարբեր դատական ատյաններ, վստահ են, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա, գործը պարզապես կարճվի։
Ինքը՝ Փաշինյանն ու նրա թիմակիցներն էլ Սոնա Մնացականյանի մահվան կապակցությամբ հանդես են գալիս միայն հերթապահ հայտարարությամբ, նյարդայնանում, փորձում մանիպուլացնել, խուսափել, հիշում «նախկիններին», նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերը։ Սակայն ակնհայտ է, որ երիտասարդ կնոջ մահը անդառնալիորեն մնալու է գործող իշխանությունների խղճին, իսկ որ այս իշխանություններն ամենևին էլ խիղճ և պատիվ չունեն, որևէ մեկը չի էլ կասկածում արդեն վաղուց։ Եվ փաստ է, որ եթե փաշինյանական իշխանությունը շարունակի կառավարել Հայաստանում, ապա նոր Սոնա Մնացականյաններ են մահանալու՝ լինի վթարից կամ այլ ողբերգություններից։
Տաթևիկ Բադալյան