Որ դեպքում Իրանը կմիջամտի հակամարտությանը. Իրանի Հոգևոր առաջնորդը մանրամասնում է
ОбществоԵթե Ղարաբաղյան մարտերի պատճառով Իրանի համար ահաբեկչական սպառնալիքը մեծանա, Թեհրանը պատրաստ է վճռական միջոցներ ձեռնարկել, նոյեմբերի 3-ին Twitter-ի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
«Չնայած ոմանք հերքում են դա, ըստ հավաստի աղբյուրների՝ այլ վայրերից մի շարք ահաբեկիչներ ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի պատերազմում:
Եթե նրանք մոտենան Իրանի սահմաններին և մենք զգանք սպառնալիք, անկասկած վճռական միջոցներ կձեռնարկվեն», - ասվում է Խամենեի հայտարարության մեջ:
Իրանի գերագույն առաջնորդը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը, քանի որ ռազմական գործողությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը:
: