Մեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. Ծառուկյան
ПолитикаԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Շարունակում ենք այցելությունները Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներում։
Այս հանդիպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրեթե չկա համայնք, որտեղ գյուղատնտեսական խնդիրները առաջնային չլինեն։Բնակիչները բարձրաձայնում են տարբեր մարտահրավերներ՝ ոռոգման ջրի պակասից մինչև որակյալ սերմացուի հասանելիություն, և ակնկալում են հստակ, համակարգային լուծումներ։
Հայրենիքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ գործով․ միայն միասնականությամբ, համատեղ աշխատանքի և պատասխանատվության միջոցով է հնարավոր ապահովել իրական առաջընթաց և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են աշխատել, զարգանալ և արժանապատիվ ապրել իրենց համայնքներում։ Մեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք։
Աշխատավոր մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը հատկապես պարտավորեցնող են, այդ վստահությունը մեզ համար ոչ միայն գնահատանքի նշան է, այլև հստակ հանձնառություն՝ լինել հետևողական, պատասխանատու և մշտապես կանգնած ժողովրդի կողքին։