2374 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97 150-ի
ОбществоՀայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 389 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1212 է, ընդհանուր առողջացածներինը՝ 58 811, փաստացի բուժվողներինը՝ 36 502 (մեկ օրում ավելացել է 1121-ով): Մեկ օրում արվել է 4565 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 418 080 թեստ: