Տավուշի մարզի հերոսներից մեկի՝ ավագ լեյտենանտ Հայկ Կարսյանի քրոջ խոսքերը… Փառք մեր հերոսներին
ОбществоԻմ Հայկ , իմ արդեն հերոս դարձած Հայկոս։ Դու իմ հերոսն ես, մեր ընտանիքի հերոսը։ Ես միշտ քո մասին ներկա ժամանակով եմ խոսելու, որովհետև դու իմ մեջ ապրում ես, դու կաս իմ մեջ։ Իմ սիրուն ախպեր, բոլորի կողմից սիրված ընկեր, ամենալավ հրամանատար, ամենալավ զավակ մեր ծնողների համար։ Քո կյանքը էսքան կարճ չպետք ա լիներ, դու ոսկի մարդ էիր, եզակի, հավասարակշռված ու մեծ հարգանքի տեր մարդ։ Քո ապրած 24 տարվա մեջ էնքան մեծ հարգանքի ես արժանացել, որ շատ համարվեց ու Աստված տարավ քեզ ինձնից։ 2-րդ պատերազմը չհաղթահարեցիր, 30 օր տևեց պայքարդ։
Մեր բանակը հաղթելու ա, մեր ազգը հաղթելու ա, բացի ինձնից, ես պարտվեցի։ Պարտվեցի, որովհետև հաղթանակս դու էիր լինելու ու քո տուն գալը։ Միշտ հպարտ ասել եմ, որ Հայկոյի քույրն եմ, հիմա էլ կասեմ, բայց հիմա առանց քեզ եմ ու առանց քո պաշտպանության։
Ուզում եմ երկնքում միշտ ժպտաս իմ Հայկոոոոոս
։
Քո տեղը սրտիս մեջ անբացատրելի մեեեեծ ցավ մնաց։
Ասում են մարդ առաջին հերթին իրան պետքա սիրի, բայց ես քեզ եմ սիրում՝ անսահման։ Կարոտում եմ, զգում եմ կարիքդ ամեն վայրկյան։