Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան
ПолитикаԱյն տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին, դա լեզվամտածողություն է: Այն լեզվամտածողությունը, որն իրենք օգտագործում են, հատուկ է իրենց և իրենց ոճին: Այս մասին դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Ինչ վերաբերում է հաղթնակի հետ կապված, Ազգային ժողովում իրենց պարտությանը: Իրենք ունեն վստահություն, տեսնում են, որ շատ հնարավոր է՝ արդեն ճամպրուկները հավաքելու ժամանակն է: Դա ես չեմ ասում, մենք, որպես մասնագետներ, միշտ վստահում ենք մասնագիտական կարծիքին, ոլորտի՝ հարցումների գծով մասնագետներին»,-նշել է նա: