ԶՈՀՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆԸ
ОбществоՎերջերս Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանը զոհվել է։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել` մանրամասներ ներկայացնելով Արցախի նախագահի կողմից «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գնդապետի մասին։
«Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ 16-ամյա Սերգեյ Շաքարյանը մարտի դաշտում էր։ Նա ուսումը կիսատ էր թողել ու մարտի դաշտ գնացել»,-նշվում էր տեսանյութում։
Շաքարյանը պատմում է, որ երբ առաջին օրը դիրք է գնացել, նրանց բախտ է վիճակվել մարտական արկով կրակել։ Դրանից հետո, ըստ նրա, սիրահարվել է տեխնիկային ու որպես տանկիստ շարունակել պատերազմում իր քայլերը։ Որոշ ժամանակ անց Շաքարյանին և նրա ստորաբաժանման տղաներին բարդ առաջադրանքներ են տրվում, որոնք հաջողությամբ հաղթահարում են։
Տարիներ անց Շաքարյանը կրկին մարտի դաշտում էր, և իր ղեկավարմամբ թեժ մարտեր էին ընթանում։
Հարցին, թե հնարավո՞ր է հակամարտության խնդիրը բանակցությունների միջոցով լուծվի` գնդապետը պատասխանել էր, թե ինքը խոսքով թշնամուն ոչինչ ասել չի կարող, այլ միայն զենքով ու իր ստորաբաժանման գործողություններով