ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա
МеждународноеՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է տրավմատիկ և խորհուրդ է տվել նրանց կարդալ հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչո՞ւմն է ֆենոմենը։ Նրանում, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վճարում են ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս իրենց պաշտպանի, ճիշտ է՝ չասելով ումից, բայց ակնարկելով արևելյան հարևանին՝ Ռուսաստանին: Բայց ընդ որում, հենց ԱՄՆ-ն է սպառնում, որ կխլի Գրենլանդիան։ Այդ դեպքում, կներեք, ումի՞ց պաշտպանել, եթե նրանք ներսում նման բաներով են զբաղվում։
Ամենազարմանալին և ինչը հոգու խորքից ապշեցնում է, որ բոլորից հավաքելով այդ 5%-ը, ԱՄՆ-ն նրանցից նեղացել է, որովհետև նրանք չեն աջակցել Հորմուզի նեղուցում։ Սրանք անառողջ հարաբերություններ են, հարաբերությունների ինչ-որ տրավմատիկ բնույթ։ Այստեղ նրանց Ֆրեյդ է պետք՝ պարզապես առանց այլընտրանքի։ Պետք է բացել գիրքը և կարդալ»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Թրամփն ապրիլի 1-ին հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է երկրի դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողությունում։ Նա համապատասխան հարցմանը դաշնակիցների արձագանքն անվանել է անջնջելի բիծ և ընդգծել, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի, որոնք, ըստ նրա, անում են ամեն ինչ, որպեսզի այն չցուցաբերեն։